Վանք գյուղի` Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի հուշարձանները ոչնչացված են
![]() Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ 2025 թվականի մայիս ամսին Artsakhs Monuments-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը ոչնչացրել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ. հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։ Հարկ է նշել, որ հուշարձանի ոչնչացման հետ մեկտեղ, կորսվում է նաև հուշարձանի կրած գաղափարն ու արժեքները։ Կարևոր է նշել, որ հուշարձանների ոչնչացմամբ չեզոքանում է նաև Մայիսի 9-ի տոնի խորհուրդն ու ռեալիզացման խարիսխը։ Տոնը կենդանի պահելու արցախահայ համայնքի ջանքերը, առանց այն խորհրդանշող ժառանգության՝ մեծ մարտահրավեր են դարձել։ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ադրբեջանի զինվորականի կողմից կրակահերթի տակ էր հայտվել և ոչնչացվել Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են՝ որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար: Սովորութային օրենքներն արգելում են ժառանգության ցանկացած ոչնչացում։ Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը: |

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
115Երեկ, 23:30
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար, տեսանյութ)
147Երեկ, 22:36
Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
57311.02.2026, 01:01
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է (լուսանկար)
13510.02.2026, 19:18
Եգիպտոսը Նիդերլանդներից վերադարձրել է գողացված կիսանդրին, որը թվագրվում է Թութմոս III-ի ժամանակաշրջանով (տեսանյութ)
69308.02.2026, 19:12
«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան
13706.02.2026, 17:12

