«Արևմուտքը փորձում է վերաշարադրել պատմությունը». Լավրով
![]() Հավաքական Արևմուտքի երկրները փորձում են վերաշարադրել պատմությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այսօր հավաքական Արևմուտքի բազմաթիվ պետություններ նախընտրում են «մոռանալ» Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքները, որոնք ամրագրված են, այդ թվում, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպես նաև Նյուրնբերգյան և Տոկիոյի դատավարությունների որոշումները»,- ասվում է Լավրովի ողջույնի խոսքում՝ ուղցված պատմական քաղաքականության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության քաղաքականությանը նվիրված համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։ Նա շեշտել է, որ ներկայում ցինիկ փորձեր են արվում՝ վերաշարադրելու պատմությունը, նսեմացնելու Կարմիր բանակի դերը գերմանական նացիզմի և ճապոնական միլիտարիզմի պարտության մեջ և արդարացնելու նացիստներին, ռազմական հանցագործներին և նրանց կամակատարներին։ «Սա առավել ակնհայտորեն դրսևորվում է Ուկրաինայում, որտեղ 2014 թվականին ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթեցին Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությամբ տարված ուժերը»,- նշել է Լավրովը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
