«Թուրքիան պատրաստ է կազմակերպել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները»․ Էրդողան
![]() Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հրադադարի և երկարատև խաղաղության ապահովման» համար, այդ թվում՝ երկու երկրների միջև բանակցություններ կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Hurriyet-ը։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում «առանց նախապայմանների» ուղիղ բանակցություններ անցկացնել Ուկրաինայի հետ։ Էրդողանը նշել է, որ կարգավորման գործընթացը հասել է «պատմական շրջադարձային կետի», և որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի մարտական գործողություններին վերջ դնելու համար։ Էրդողանի աշխատակազմից հայտնել են, նա հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը զրույցում ողջունել է Ստամբուլում առանց նախապայամնների բանացկություններ անցկացնելու մասին ՌԴ նախագահի առաջարկը:
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
