Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Պուտինի առաջարկած բանակցությունն առաջին, բայց ոչ բավարար քայլն է»․ Մակրոն

1153
Կիրակի, 11 մայիսի, 2025 թ., 09:57
«Պուտինի առաջարկած բանակցությունն առաջին, բայց ոչ բավարար քայլն է»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Կիևին՝ Ստամբուլում ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Մակրոնը նախաձեռնությունը անվանել է «առաջին, բայց անբավարար քայլ»։
«Անվերապահ հրադադարին չպետք է նախորդեն բանակցություններ», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքերը հաղորդել է AFP գործակալությունը։ Մակրոնն ասել է, որ Վլադիմիր Պուտինը, իբր, «փնտրում է ելք, բայց դեռ ուզում է ժամանակ շահել»։