Պակիստանի վարչապետն ուղերձով դիմել է իր ժողովրդին
![]() Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ժողովրդին ուղղված երեկոյան ուղերձում զգուշացրել է, որ իր երկիրն ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար, եթե «որևէ մեկը կասկածի տակ դնի նրա անկախությունը»։ Շեհբազը հայտարարել է, որ իր կառավարությունը կպահանջի հետաքննություն անցկացնել տարածաշրջանում ճգնաժամի հանգեցրած պատճառների վերաբերյալ և չի հանդուրժի Պակիստանի դեմ «անհիմն մեղադրանքներ» հնչեցնելը։ Շարիֆը հիշեցրել է, որ հենց Պակիստանն էր հարձակման ենթարկվել, որի արդյունքում «մզկիթներ են ոչնչացվել և անմեղ մարդիկ են զոհվել»։ «Մենք հետևեցինք մեր սկզբունքներին և հասանք հաջողության, մենք հաջողության ենք հասել, հաղթել ենք», - ասել է Շարիֆը՝ պարզաբանելով պակիստանյան բանակի գործողությունները։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին, իր հերթին, ասել է, որ Պակիստանը վերջին մի քանի ժամերի ընթացքում բազմիցս խախտել է ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։ Միսրին զգուշացրել է, որ հնդկական ուժերը պատրաստ են «համարժեք պատասխան տալ» և կոչ է արել Պակիստանին՝ վերացնել համաձայնագրի խախտումները։ Պակիստանը դեռևս չի արձագանքել Միսրիի հայտարարությանը։ Վերջին ժամերին դեպքի վայրում գտնվող BBC-ի թղթակիցները հայտնել են, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում պայթյունի ձայներ են լսվել։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
