«Մոսկվայի վրա ճնշում գործադրելն անօգուտ է». Պեսկովը՝ 30-օրյա հրադադարի առաջարկի մասին
![]() Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը, այս հարցում ցանկացած ճնշում անօգուտ է։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը»,- ասել է Կրեմլի խոսնակը: «Ռուսաստանը դիմադրում է ցանկացած ճնշման։ Մենք բաց ենք երկխոսության համար, մենք բաց ենք Ուկրաինայում հակամարտությունը լուծելու փորձերի համար։ Բայց մեզ վրա ճնշում գործադրելու փորձերը միանգամայն անօգուտ են»,- հավելել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Եվրոպան «բացահայտ դիմակայության մեջ է Մոսկվայի հետ: «Ռուսաստանի նախագահն ընդհանուր առմամբ աջակցում է հրադադարի գաղափարին, սակայն կան շատ հարցեր, որոնք դեռ պատասխաններ են պահանջում», ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպում էր ունեցել եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ: Հանդիպման արդյունքում Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել էր համատեղ հայտարարություն, որտեղ ՌԴ-ին կոչ էր արվում համաձայնել 30-օրյա լիարժեք և անվերապահ հրադադարին: |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
