«ՌԴ-ի վրա արևմտյան որևէ երկրի հարձակման դեպքում ԿԺԴՀ-ն անմիջապես կարձագանքի». Կիմ Չեն Ըն
![]() Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ-ի կամ արևմտյան որևէ երկրի՝ ՌԴ-ի վրա հարձակման դեպքում։ Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն անմիջապես կարձագանքի դաշնակից պետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի։ «Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի կամակատարները չհրաժարվեն մեր եղբայրական Ռուսաստանի վրա ռազմական հարձակման մասին իրենց վտանգավոր մտքերից և հարձակում իրականացնեն, ապա ես առանց վարանելու հրաման կտամ օգտագործել ԿԺԴՀ զինված ուժերը՝ թշնամիների հարձակումը հետ մղելու համար», - ասել է Կիմ Չեն Ընը։ Նա ընդգծել է, որ գործողությունները կիրականացվեն Փհենյանի և Մոսկվայի միջև կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրվել էր 2024 թվականի հունիսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան այցի ժամանակ։ Համաձայնագիրը նաև նախատեսում է ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։ Կիմ Չեն Ընը հավելել է, որ Կուրսկի շրջանում, ուկրաինական ուժերի ներխուժումից հետո, «կորեացի ժողովրդի լավագույն որդիները» ուս ուսի կռվել են ռուսական բանակի կողքին։ Նրանք «արյամբ ապացուցեցին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրությունը և ցուցաբերեցին ամուր ռազմական բարեկամություն»։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
