«Պակիստանի կողմից հարձակումները հետ են մղվել»․ Հնդկաստանի ՊՆ
![]() Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր բանակը հաջողությամբ հետ է մղել պակիստանյան անօդաչու թռչող սարքերի հարձակումները սահմանային գոտիներում։ Այս մասին գործակալությունը հայտնել է X սոցիալական ցանցում: «ԱԹՍ-ների հարձակումներն արդյունավետորեն հետ են մղվել, և տրվել է համարժեք պատասխան»,- հայտարարել է Հնդկաստանի ՊՆ-ն։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ Պակիստանը մայիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել արևմտյան սահմանի ողջ երկայնքով։ Ավելի վաղ NDTV-ն հաղորդել էր, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը սկսել են հարվածել Պակիստանում գտնվող մի քանի թիրախների՝ «պատասխան գործողության» շրջանակներում։ Գործողությունն սկսվել է «Պակիստանի կողմից Ջամմու և Քաշմիր շրջաններում հրթիռային հարվածների կիրառմամբ իրավիճակի սրացումից հետո»։ Ավելի վաղ Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ Հնդկաստանում տագնապի բարձր մակարդակ է հայտարարվել։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
