«Փաշինյանը միջին վիճակագրական ամբոխավար է»․ Նարեկ Գալստյան
![]() Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդարանում այսօր Փաշինյանը ցույց տվեց իր «աքիլլեսյան գարշապարը» (ներողություն եմ խնդրում Պելևսի որդուց և Հոմերոսից): Նա հունից դուրս եկավ ու ցույց տվեց «կրթվելը նորաձև է» իր բովանդակությունն այն բանից հետո, երբ Աննա Գրիգորյանը հանգիստ, անվրդով խոսեց ՔՊ-ում առկա կոռուպցիայի մասին այն պարզ պատճառով, որ Փաշինյանի գրպանում մնացած երկու «ապրանքներից» մեկը, որը նա փորձելու է վաճառել իր հետևորդներին, հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսինքն, երբ դու կարողանում ես հրապարակային ապացուցել, որ 2018-ին կոռուպցիայի դեմ իբր պայքարի ելած թիմն ինքն է մինչև ականջները թաթախվել դրա մեջ, քաղաքական կրակոց ես արձակում կոլաբորացիոնիզմի ձախ ոտքին: Երկրորդ ու արդեն տապալող կրակոցը, վստահ եմ, կլինի այն պահը, երբ որևիցե ուժ Փաշինյանի ձեռքից վերցնի «խաղաղության» թուղթը: Հայ ժողովրդի մի մասին նոր պատերազմով վախեցնելը ստացվել է ՔՊ-ի և նրա աբշերոնյան պատրոնների մոտ: Ուստի և պետք է հավաստիացնել մարդկանց, որ Փաշինյանի հեռացումը չի հանգեցնելու նոր ու արյունալի պատերազմի, ինչի հետ քպ-ները փորձում են ասոցացնել բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնք պայքարում են իրենց դեմ: Այս երկու պսևդոսյուները ավազի տնակի պես կփլվեն հենց այն պահին, երբ դրա դեմ լինի փաստարկված քաղաքական գիծ, հետևողական մեյնսթրիմ: Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
