«Բրազիլիան կցանկանար միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հարցում»․ #Globo
![]() Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի վարչակազմը կցանկանար միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, քանի որ հակամարտությանը վերջ տալուЧ ԱՄՆ-ի ջանքերը մինչ օրս կոնկրետ արդյունքներ չեն տվել։ Այս մասին հաղորդում է բրազիլական O Globo թերթը՝ հղում անելով հարավամերիկյան հանրապետության կառավարության աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Լուլա դա ՍիլվայիЧ Մոսկվա կատարելիք այցը կոչված է ցուցադրելու Բրազիլիայի արտաքին քաղաքականության անկախությունը։ Պետության ղեկավարը ռուսական կողմին կարող է առաջարկել նաև բրազիլական դիվանագիտության հնարավորությունները՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, գրում է թերթը։ Բրազիլիայում կարծում են, որ Սպիտակ տունը չի կատարել հակամարտությունը դադարեցնելու իր խոստումները, ուստի Բրազիլիայի իշխանությունները պատրաստ են միջնորդի դեր ստանձնել։ Միևնույն ժամանակ, Բրազիլիայի կառավարությունը հակամարտության կարգավորման ավելի մեծ ցանկություն է տեսնում Ռուսաստանի, քան Եվրոմիության կամ Կիևի կողմից։ Ավելի վաղ Բրազիլիայի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմը հայտարարել էր, որ Լուլա դա Սիլվան մտադիր է Ռուսաստան կատարելիք իր այցի ընթացքում հանդես գալ՝ որպես խաղաղության դեսպան և աջակցել հակամարտության կարգավորման բանակցություններ սկսելու նախաձեռնություններին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
