«ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ շաբաթվա վերջին»․ #Axios
![]() ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը, X-ում հաղորդել է Axious-ի թղթակիցը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ «Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ն շաբաթա վերջին Իրանի հետ կանցկացնի միջուկային բանակցությունների չորրորդ փուլը»,- ասվում է գրառման մեջ։ Ուիթքոֆը հավելել է, որ «եթե բանակցությունները չկայանան, դա կլինի միայն ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի պատճառով»։ Ըստ աղբյուրի՝ Ուիթքոֆը դրական է տրամադրված միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ «հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»։ ԱՄՆ-ն և Իրանն արդեն անուղղակի բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ Օմանի միջնորդությամբ։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին՝ Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին դարձյալ Մուսկատում։ Լրատվամիջոցները գրում են, որ կողմերն ապրիլի 26-ին քննարկել են որոշ հարցեր, սակայն որևէ համաձայնության չեն հասել։ Ըստ The Wall Street Journal-ի՝ խոչընդոտը Թեհրանի համար ուրանի հարստացումը շարունակելու հնարավորությունն էր։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
