«ԵՄ առաջնորդներն ինձ են խնդրում զանգահարել Պուտինին. նա զանգերին չի պատասխանում»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԵՄ առաջնորդները բազմիցս խնդրել են իրեն զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Գիտե՞ք ԵՄ առաջնորդները քանի անգամ են խնդրել ինձ՝ զանգահարել Պուտինին։ Որովհետև նա չի պատասխանում նրանց զանգերին»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ այդ զանգերից հետո «Պուտինը նրանց հետ չի զանգել»։ «Գիտե՞ք, ես նրան (Պուտինին) հարցրել եմ՝ Բայդենը ձեզ զանգահարե՞լ է երեք տարվա ընթացքում գոնե մեկ անգամ։ Նա պատասխանել է՝ Բայդենը երբեք չի զանգահարել»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք՝ Սպիտակ տան ղեկավարն իր ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույց էր ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։ Հիշեցնենք նաև, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտին հետ, օրինակ՝ 2021 թվականի հուլիսի 9-ին մոտ մեկ ժամ տևած հեռախոսազրույցը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
