Պուտինն ու Թրամփը 1,5 ժամ տևող հեռախոսազրույց են ունեցել, Թրամփը հրավիրվել է Մոսկվա
1975
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 21:45
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտարարել է, որ երկար հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցերը և մի շարք այլ թեմաներ։ «Քիչ առաջ նոր երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական բանականության, դոլարի և այլ թեմաներ»,- գրել է Թրամփը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
