«Թեհրանը ցանկանում է նվազեցնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը»․ Արաղչի
852
Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 13:15
![]() Թեհրանը ցանկանում է նվազեցնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը։ Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտնել է Իսլամաբադում պաշտոնական այցով գտնվող Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի հարաբերությունները Պակիստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ, մեծ նշանակություն ունեն»։ Կոչ անելով Պակիստանին և Հնդկաստանին զսպվածություն ցուցաբերել՝ Արաղչին նշել է, որ կդիտարկի Իրանի և երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային հարցերը։ Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել էր ապրիլի 22-ին՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիր տարածքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որի հետևանքով 26 մարդ էր մահացել։ Տեղի ունեցածի մեջ Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
