Հնդկաստանը փակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան
![]() Հնդկաստանն արգելափակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան՝ կասեցնելով ջրի հոսքը բոլոր չորս ջրարգելակներով։ Այս մասին հաղորդում է ANI լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է՝ 1960 թվականին Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր, որով կողմերը համաձայնության էին եկել ջրային ռեսուրսի համատեղ օգտագործման շուրջ՝ հակառակ զինված ընդհարումներին։ Պակիստանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանի կողմից Ինդոս գետից ջրի հոսքը դադարեցնելու կամ գետի հունը փոխելու ցանկացած փորձ կհամարի որպես պատերազմական ակտ։ Ապրիլի 24-ին նաև հայտնի դարձավ, որ Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար։ Իր հերթին, Նյու Դելին հայտարարել էր, որ դադարեցնում է պակիստանցիներին վիզաների տրամադրումը և չեղարկում արդեն տրամադրված վիզաները։ Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին ապրիլի 22-ին՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիր տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հանցագործության հեղինակները կապեր ունեն Պակիստանի հետ։ Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ էին։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
