«Առանց էական ճնշման՝ Պուտինը խաղաղության չի գնա»․ Զելենսկի
1063
Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 12:33
![]() Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Չեխիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում։ «Առանց էական ճնշման Պուտինը որևէ իրական քայլ չի ձեռնարկի ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։ Այսօր 54-րդ օրն է՝ ինչ Ռուսաստանն անտեսել է նույնիսկ ամերիկյան հրադադարի առաջարկը»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ հրադադարը պետք է տևի առնվազն 30 օր՝ «դիվանագիտությանն իրական հնարավորություն տալու համար»։ Հիշեցնենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 28-ին հայտարարել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարի մասին, որն ուժի մեջ կլինի մայիսի 7-11-ը։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
