Նեթանյահուի այցն Ադրբեջան հետաձգվել է
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն Ադրբեջան հետաձգվել է․ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Իսրայելի վարչապետի գրասենյակին։ «Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև քաղաքական միջոցառումների սեղմ ժամանակացույցի պատճառով և անվտանգության նկատառումներով Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցն Ադրբեջան։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին հրավերի համար և բարձր գնահատել երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները»,- նշվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսի 7-ին, և այցը կտևի մինչև մայիսի 11-ը։ Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ Անկարան չի պատրաստվում տրամադրել իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռի՝ Ադրբեջան թռիչքի համար՝ հիշեցնելով, որ այդ որոշումը կապված է Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպան քաղաքականության հետ: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
