«Անկարան օդային տարածք չի տրամադրել Նեթանյահուի ինքնաթիռի համար». Թուրքիայի ԱԳՆ
![]() Թուրքիան օդային տարածք չի տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռի՝ Ադրբեջան թռիչքի համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեջելին։ «Պնդումները, թե Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այս կապակցությամբ մենք որևէ հարցում չենք ստացել», - ասել է Քեջելին։ Թուրքիայի նախագահի վարչակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նույնպես հայտարարել է, որ հանրապետությունը թույլ չի տվել Նեթանյահուի ինքնաթիռին օգտվել իր օդային տարածքից։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ մայիսի 7-ին Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին խոսք լինել չի կարող», - ասվում է կենտրոնի հայտարարության մեջ։ Կենտրոնը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպան քաղաքականության հետ»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
