Իրանը դատապարտել է միջուկային հարցով բանակցություններից առաջ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
![]() Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության նկատմամբ՝ երկու երկրների միջև միջուկային բանակցությունների հերթական փուլից ընդամենը օրեր առաջ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում իրանական նավթի վաճառքով զբաղվող յոթ ընկերությունների նկատմամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ «Քանի դեռ Իրանը փորձում է նավթային և նավթաքիմիական եկամուտներ ստանալ իր ապակայունացնող գործունեությունը ֆինանսավորելու, ահաբեկչական գործունեությանն ու միջնորդավորված ուժերին աջակցելու համար, Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու ինչպես Իրանին, այնպես էլ պատժամիջոցներից խուսափելու մեջ ներգրավված նրա բոլոր գործընկերներին»։ Պատժամիջոցները սահմանվել են շաբաթ օրը Հռոմում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլից առաջ, որտեղ Թեհրանը ձգտում է մեղմացնել պատժամիջոցները՝ իր միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ պատժամիջոցները «զարգացող երկրների միջև բարեկամական և իրավական հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով խաթարելու» ԱՄՆ-ի ջանքերի մի մասն են, ինչը «դիվանագիտության ուղին առաջ մղելու հարցում նրանց բարի կամքի ու լրջության բացակայության հստակ ապացույցն է»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
