«Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը». Ուոլց
![]() ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ինչպես է Ուկրաինան ծախսում իրեն տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։ Ուլցը խոսել է ԱՄՆ նախագահի՝ Վատիկան կատարած այցի արդյունքների մասին, որտեղ նա մասնակցել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, ինչպես նաև հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ուոլցի խոսքով՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարելի է «պատմական» համարել։ Նրանք հանդիպեցին «դեմ առ դեմ»՝ քննարկելու կարգավորման դիվանագիտական ուղիները։ Fox News-ի հաղորդավարը Ուլցի հետ զրույցում նշել է, որ մարտերը շարունակվում են արդեն երեք տարի, և Զելենսկին չի կարող չիմանալ՝ որքան թանկ արժեն դրանք՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային կորուստների առումով։ Ի պատասխան՝ Ուոլցը նշել է՝ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Նախագահին ուղղելու փորձերի փոխարեն (Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ հանդիպման ժամանակ), Զելենսկին կարող էր նստել նախագահի հետ կողք կողքի և ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիրը»,- ասել է Ուոլցը՝ հավելելով, որ «միլիարդավոր միջոցներ են ուղարկվել Ուկրաինա»։ Նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատշաճ վերահսկողություն է իրականացրել այդ գումարների նկատմամբ։ «Այդ միջոցները պետք է ուշադիր վերահսկվեն»,- ասել է Ուոլցը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
