«Ռուսաստանը չի համաձայնի Կիևի առաջարկած 30-օրյա հրադադարին»․ Պեսկով
827
Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 13:15
![]() Առանց բոլոր մանրամասները պարզելու անհնար է համաձայնության գալ Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե խոսքը երկարաժամկետ հրադադարի մասին է, ապա այստեղ կարևոր են այն նրբերանգները, որոնց մասին նախագահ Պուտինը խոսել էր Կրեմլում։ Սա նույնպես կարևոր է։ Առանց այս հարցերի պատասխանների՝ դժվար է համաձայնել նման երկարաժամկետ հրադադարի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Հիշեցնենք՝ Ուկրաինայի մնախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Հաղթանակի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահի առաջարկած 4-օրյա հրադադարը, նշել էր, որ հրադադարը չպետք է լինի մի քանի օրով՝ առաջարկելով 30-օրյա հուսալի ու երաշխավորված հրադադար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
