«Հրադադարը չպետք է մի քանի օրով լինի»․ Զելենսկի
![]() Ուկրաինան պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհին՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ քառօրյա հրադադարի մասին հայտարարությանը։ «Սա մանիպուլյացիայի հերթական փորձն է. ինչ-ինչ պատճառներով բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը և միայն այդ դեպքում դադարեցնեն կրակը, որպեսզի շքերթի ժամանակ Պուտինի համար լռություն ապահովեն»,- ասել է Զելենսկին։ «Մենք կարևորում ենք մարդկային կյանքերը, այլ ոչ թե շքերթները։ Ահա թե ինչու ենք կարծում, և աշխարհն է այդպես կարծում, որ մայիսի 8-ին սպասելու կարիք չկա։ Կրակը պետք է դադարի ոչ թե մի քանի օրով, այլ պետք է լինի անհապաղ, լիակատար և անվերապահ՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն երաշխավորված և հուսալի լինի»,- հայտարարել է Զելենսկին։ Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար էր հայտարարել, որը կտևի մայիսի 7-ից մինչև մայիսի 11-ը։ Պուտինն ուկրաինական կողմին կոչ էր արել «հետևել այս օրինակին»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
