«Թրամփը ցանկանում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար»․ Սպիտակ տուն
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում տեսնել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեկնաբանելով մայիսի 7-11-ը կրակը դադարեցնելու վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ Լիվիթն ասել է, որ Թրամփն «ավելի ու ավելի է հիասթափված» Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներից, բայց շարունակում է լավատեսություն պահպանել այն հարցում, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։ «Նախագահը հստակեցրել է, որ ցանկանում է մարտական գործողությունների երկարաժամկետ դադարեցում։ Նախևառաջ՝ դադարեցնել սպանությունները և արյունահեղությունը»,- ասել է Լիվիթը։ Նա հավելել է, որ «Վլադիմիր Զելենսկու հետ նախագահի վերջին հանդիպումը ցույց տվեց, թե որքան լուրջ է նա ներգրավված այդ գործընթացում և որքան ժամանակ ու ջանք է պատրաստ ներդնել, քանի որ ցանկանում է դառնալ խաղաղարար նախագահ՝ մի բան, որը նրան չհաջողվեց իր նախագահության առաջին ժամկետում: Հիմա նա մտադիր է հասնել այդ նպատակին»: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
