Թուրքիան ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան
1054
Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ., 12:48
![]() Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Պակիստան, հայտնում են ԶԼՄ-ները։ Հաղորդվում է, որ Պակիստանում նկատվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող մի քանի C-130E ինքնաթիռներ։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Պակիստան են տեղափոխվել նաև KARAOK հակատանկային հրթիռային համակարգեր, ինչպես նաև Bayraktar TB2 ԱԹՍ-ների մարտական բաղադրիչներ։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարի հետ։ Հիշենք, որ անցյալ շաբաթ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվեցին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Կողմերը մի շարք թշնամական քայլեր են ձեռնարկել միմյանց դեմ, երկու երկրների սահմանին գրանցվել են փոխհրաձգություններ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
