Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է ուղերձը՝ Հայոց ցեղասպանություն տերմինը դարձնելով Հայկական ջարդեր». Մեսրոպ Առաքելյան

188
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 21:42
«ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է ուղերձը՝ Հայոց ցեղասպանություն տերմինը դարձնելով Հայկական ջարդեր». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է փոխում իր ուղերձները Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել են Հայկական ջարդերի, որն ուղղակի խայտառակություն է։

Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել են Հայկական ջարդերի
Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել են Հայկական ջարդերի

Եվրոպական Միությունը 1987թ. ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և ԵՄ ներքո գործող կառույցները պարտավոր են առաջնորդվել հաշվի առնելով բացառապես այդ իրողությունը։

Վաղը կդիմեմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը պարզաբանում ստանալու պահանջով»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան