«Քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու կոնկրետ պայմանավորվածություններ չկան»․ Պեսկով
![]() Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններից առաջ անհրաժեշտ է «իրավաբանորեն մաքրել խոչընդոտները», լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նախագահ Պուտինի՝ «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ չհասցնելու»՝ Զելենսկու առաջարկը քննարկելու մասին հայտարարությունը։ Ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան Ռուսաստանի կողմից հայտարարված Զատկի զինադադարի, առաջարկել էր ձեռնպահ մնալ «քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ցանկացած հարվածից»։ Պուտինը հայտնել էր, որ այս նախաձեռնությունը պետք է քննարկվի, հնարավոր է, «երկկողմ ձևաչափով՝ երկխոսության արդյունքում»։ Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարող են Մոսկվան և Կիևը երկխոսություն վարել, եթե Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Ուկրաինայում բանակցությունները պաշտոնապես արգելված են, Պեսկովը պատասխանել է․ «Եթե ուկրաինական կողմը բաց է այս հարցում, հավանաբար, պետք է որոշ քայլեր ձեռնարկվեն՝ իրավաբանորեն վերացնելու այդ խոչընդոտներն այդպիսի շփումների ճանապարհին»։ Պեսկովը նշել է, որ դեռևս կոնկրետ պլաններ չկան քաղաքացիական օբյեկտներին ուղղված հրադադարի շուրջ բանակցությունների համար։ «Նախ, դա պետք է քննարկվի, և նախագահ Պուտինն ասել է, որ պատրաստ է քննարկել», - հավելել է Պեսկովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
