«Խաղաղությունը հնարավոր է, երբ հենց ՌԴ-ն է շարժվում այդ ուղղությամբ»․ Զելենսկի
![]() Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պահպանում է Ռուսաստանին ուղղված իր առաջարկը՝ դադարեցնել հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից: Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության, թե ինչպես դա ապահովել: Կա ակնհայտ, պարզ և հուսալի ճանապարհ, այն է՝ դադարեցնել հրթիռային հարվածներն ու հեռահար ԱԹՍ-ների կիրառումը, և դա ինքնաբերաբար կերաշխավորի քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանումը: Հենց հրադադարը՝ իրական, երկարաժամկետ, պետք է դառնա առաջին քայլը դեպի հուսալի և կայուն խաղաղություն»,- ասել է Զելենսկին։ Նախագահը խոստովանել է, որ Զատկի տոնին օդային տագնապներ չեն եղել, և ճակատի որոշ հատվածներում հանգիստ էր: «Ուրեմն դա հնարավոր է»,- նշել է նա։ Սակայն, Զելենսկու խոսքով, Ռուսաստանը մերժել է Զատկից հետո հարաբերական լռություն պահպանելու իր առաջարկը։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
