Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«ԱՄՆ-Իրան բանակցություններում հաջորդ քայլը ժամանակ կպահանջի». Թրամփ

652
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 14:51
«ԱՄՆ-Իրան բանակցություններում հաջորդ քայլը ժամանակ կպահանջի». Թրամփ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլի ավարտից երկու օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ կապակցությամբ իր առաջին հայտարարության մեջ գոհունակություն է հայտնել Թեհրանի հետ քննարկումներից և բանակցություններն անվանել շատ հաջող։

«Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Հաջորդ քայլը որոշ ժամանակ կպահանջի, բայց մենք շատ հաջող բանակցություններ ունեցանք Իրանի հետ»,- ընդգծել է Թրամփը:

Հիշեցնենք՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել ապրիլի19-ին՝ Հռոմում։