«Ուկրաինան Զատկի հրադադարը խախտել է ամերիկյան զենքով»․ Զախարովա
![]() Ուկրաինական կողմը խախտել է Զատկի զինադադարը՝ հարվածներ հասցնելու համար կիրառելով ամերիկյան HIMARS հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Զատկից հետո ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի։ «Կիևի ռեժիմի կողմից հրադադարն այդպես էլ չի պահպանվել նաև Զատկի օրերին: Ավելին, հրադադարը խախտելու համար Բանկովայի ուղղությամբ օգտագործվել է ամերիկյան HIMARS զենք»,- գրել է նա՝ Telegram ալիքում: Զախարովան նշել է, որ «սա պատահականություն չէ, այլ օրինաչափություն»։ «Ի վերջո, էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հրադադարի ժամանակ Զելենսկին, ով իր համաձայնությունն էր տվել հրադադարին, թիրախավորել էր քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքները»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքերն ավելի քան երկու հազար անգամ խախտել են Պուտինի հայտարարած «Զատկի զինադադարը»։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի առթիվ զինադադար էր հայտարարել, որի ընթացքում ռուսական կողմը խոստացել էր «դադարեցնել ռազմական գործողությունները՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն»՝ ակնկալելով, որ ուկրաինական կողմը նույնկերպ կվարվի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
