«ԱՄՆ-ն միջուկային ծրագրից դուրս հարցեր չի քննարկել»․ Արաղչի
![]() Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բանակցությունների երրորդ փուլը կկայանա ապրիլի 26-ին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։ «ԱՄՆ պատվիրակությունը բանակցությունների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շրջանակներից դուրս հարցեր քննարկելու փորձեր չի ձեռնարկել»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Պատվիրակությունները համաձայնեցրել են երկու երկրների տեխնիկական խմբերի հանդիպումների կազմակերպումը, դրանք կսկսվեն Օմանում ապրիլի 23-ին: Թեհրանը կշարունակի Վաշինգթոնի հետ բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ դրանք կառուցողական և արդյունավետ կլինեն»,- ավելի վաղ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նա նաև հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։ Հիշեցնենք՝ այսօր Հռոմում տեղի է ունեցել ԱՄՆ և Իրանի պատվիրակությունների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
