«ԱՄՆ-Ուկրաինա հանքային գործարքը կապ չունի խաղաղ կարգավորման հետ»․ Պետդեպ
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը կապված չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ապրիլի 24-ին։ «Սա առանձին բան է: Սա հրադադարի շուրջ բանակցությունների մաս չէ: Սա համաձայնագրի մաս չէ, որը կկանգնեցնի այս աղետը», - ասել է Թեմմի Բրյուսը Fox News-ի եթերում: Ապրիլի 17-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն այս շաբաթ ակնկալում է ստանալ Մոսկվայի պատասխանը Ուկրաինայում հրադադարի մասին իր առաջարկի վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները կհրաժարվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությունից, եթե մոտ ապագայում հնարավոր չլինի հասնել ռազմական գործողությունների ավարտին։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
