Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են՝ վրանն ապամոնտաժում: Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաև մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական եւ քաղաքական պահանջներ են դնում, որոնք, մեծ հաշվով, ընդունելի չեն կառավարության համար։ Նրանց հետ բանակցող է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որի հետ մի քանի հանդիպումից հետո հասկացել են, որ ՀՀ իշխանությունների ուզածն իրենց սոցիալապես նեղելն ու արտագաղթի մղելն է, որով կազատվեն և՛ «գլխից, և՛ գլխացավից»։ Մարզային այցերից հետո խորհուրդն իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, և, ըստ ամենայնի, կհայտարարեն մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին»։ |

«Հայաստանը շարժվում է դեպի այնպիսի ավտորիտարիզմ, որպիսին դեռ չի տեսել». Ռաֆայել Թեյմուրազյան
20300:12
«Ինչո՞ւ են Արցախի հանձնման առաջամարտիկները դժգոհ ԿԸՀ-ից». Հովհաննես Իշխանյան
186Երեկ, 23:54
«Միասնության թևեր»-ը ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում է ապօրինի
186Երեկ, 23:24
«Ի՞նչ էին քննարկում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
199Երեկ, 22:18
Թրամփը չի բացառել իր մասնակցությունն Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
333Երեկ, 21:43
«Մեծ պարտությունները հազիվ մարսած՝ Նիկոլը նոր պարտություն սարքեց իր գլխին». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
242Երեկ, 21:24
