«Մոսկվան և Վաշինգթոնը խաղաղության մասին են խոսում, Եվրոպան՝ պատերազմի»․ Պեսկով
1044
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 16:51
![]() Մինչ Մոսկվան և Վաշինգթոնը խոսում են խաղաղության մասին, եվրոպական մայրաքաղաքները վերածվել են «պատերազմի ճիվաղների»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ մենք կենտրոնացած ենք ամերիկացիների հետ մեր շփումների վրա: Հատկապես որ գործը բավականին դժվար է ընթանում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ուկրաինական իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը։ Պեսկովն ընդգծել է, որ եթե Մոսկվան և Վաշինգթոնը «դեռ խոսում են խաղաղության մասին», ապա եվրոպական մայրաքաղաքները «հանկարծ վերածվել են պատերազմական բազեների, ճիվաղների»՝ պնդելով ռազմական գործողությունները շարունակելու մասին։ «Կիևի ռեժիմն իր ավանդական դիրքում է: Ուստիև գործերն այնքան էլ հարթ չեն ընթանում»,- հավելել է Պեսկովը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
