«Ուկրաինայում բազմազգ խաղաղապահ զորակազմ տեղակայելու պլանը խենթություն է»․ Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խենթություն է անվանել Ուկրաինայում «բազմազգ խաղաղապահ զորակզմի»՝ ֆրանսիական և բրիտանական պլանը։ «Չնայած իրենց բոլոր ջանքերին, Փարիզն ու Լոնդոնը դեռ չեն կարողանում համաձայնության հասնել Ուկրաինայում «բազմազգ խաղաղապահ զորակազմ» տեղակայելու խենթ ծրագրի հարցում, զորակազմ, որը, նրանց ձևակերպմամբ, բաղկացած կլինի ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների ստորաբաժանումներից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ «կոալիցիայի» մասնակիցների մեծ մասը կասկածում է առանց ԱՄՆ աջակցության այս ռազմական միջամտության իրագործելիության մեջ։ «Վաշինգթոնը դեռևս մտադրություն չունի նման արկածախնդրության մեջ ներքաշվելու՝ ըստ երևույթին իրատեսորեն հասկանով, թե ուր է տանելու այս ամենը», - հավելել է Զախարովան։ Հիշեցնենք, այսօր Փարիզում ուկրաինական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ուկրաինայում «բազմազգ խաղաղապահ զորակազմի» տեղակայման թեման։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
