Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

101
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 11:36
Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար։ Ինչպես հայտնել էինք, «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքի ղեկավարի թեկնածուներ չառաջադրեցին՝ հայտնելով, որ քվեարկելու են «Հայաստանի կոմունիստական» խմբակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի օգտին։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցում նիստին։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի ավագանու 14 անդամ։
«Հայաստանի կոմունիստական» խմբակցությունը՝ 8 անդամ։
«Մեր քաղաքը» խմբակցությունը՝ 6 անդամ։
«Մայր Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ։
«Իմ հզոր համայնք» խմբակցությունը՝ 3 անդամ։
Վարդան Ղուկասյանն ընտրվեց 18 կողմ ձայներով։

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար