Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
975
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 22:24
![]() Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան) պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ 150 կգ, 155 կգ, 158 կգ ու այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրեց 185 կգ: Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը:
Աղբյուրը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա |

Բախումներ Բաթումում՝ թուրք ու իսրայելցի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև. Թուրքիան դժգոհություն է հայտնել
17100:06
Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
53525.11.2026, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
24822.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
22621.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
19921.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
24119.11.2026, 18:24
