Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

«Ես քաղաքական հենարան չունեմ»․ Վարդան Ղուկասյան

112
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 11:24
«Ես քաղաքական հենարան չունեմ»․ Վարդան Ղուկասյան

«Ես քաղաքական հենարան չունեմ, դուք ինչ ուզենաք, կկապեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե «նրա հենարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»։ Ղուկասյանի խոսքով այս պահին ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չի գնում։ «Հետագայում միգուցե լինի։ Երբեք մի ասա՝ երբեք։

Մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը։ Համերաշխությամբ պիտի աշխատենք, խառնակչություն չլինի, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չնյութել։ Մենք բոլորի ծրագրերը կդնենք, կքննարկենք, եթե մյուս ուժերը ավելի լավ ծրագիր ունեցան, անպայման հաշվի կառնենք»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի ճեպազրույցը