«Ո՞ւր է հասնելու պետական պարտքի առաստաղը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բյուջեի եկամուտների հարցում վճռորոշ եղել է ոչ թե 2018-ը, այլ 2022-ը: Հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը՝ ռելոկանտներ, բանկային փոխանցումներ՝ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից, առ այսօր շարունակվող վերաարտահանում: Սրանք են գերակշռող մասով ավելացրել բյուջեի եկամուտները, ոչ թե տնտեսական հմուտ քաղաքականությունը: Ավելին, դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք հնարավոր չէր այդ նպաստավոր արտաքին կոնյուկտուրայից ստանալ առավել մեծ տնտեսական էֆեկտ: Միևնույն ժամանակ, տնտեսական քաղաքականությունը չափեք Հայաստանում արտաքին ներդրումային ծրագրերի ծավալով, և հատկապես՝ խոշոր ներդրումների: Հաշվեք, թե քանի՞ խոշոր ներդրումային ծրագիր է իրականացվել 2018-ից հետո, և քանիսն է ձախողվել: Բալանսը հաստատ առաջին տարբերակի օգտին չէ: Բյուջեն ինքնանպատակ չէ, հատկապես Հայաստանի նման տնտեսությունների համար, որոնք ունեն արդիականացման, դիվերսիֆիկացման, ներքին արտադրողականության ինստիտուցիոնալ հիմքերի ամրացման և արտադրողական, արդյունաբերական ներուժի ընդլայնման մեծ անհրաժեշտություն: Այդ դեպքում, տնտեսական քաղաքականության հմտությունը կարող է լինել նույնիսկ այն, որ բյուջեի «բարձր» վիճակագրությունը հեռանկարային հաշվարկով «զոհաբերվի» ավելի երկարաժամկետ ինստիտուցիոնալ էֆեկտներին, որոնք թույլ կտան բարձրացնել Հայաստանի տնտեսության, այսպես ասած, արտահանելի ներուժը: Սա, իհարկե, բոլորովին չի նշանակում, թե բյուջեի ծավալները ավելացնելը կարևոր չէ: Բայց, երբ դա տեղի է ունենում տնտեսության իրական հատվածում արտահանելի ներուժի նվազման պայմաններում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու այդ բյուջեի մեծացող ծավալների հետ, երբ փոխվի արտաքին նպաստավոր կոնյուկտուրան: Ո՞ւր է հասնելու այդ դեպքում պետական պարտքի, և մասնավորապես արտաքին պարտքի առաստաղը: Իսկ բյուջեի եկամուտների 4,2 միլիարդ աճի կողքին, 2018-ից հետո քանի՞ միլիարդով է աճել պետական պարտքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ժողովո՞ւրդն ավելի համառ կգտնվի, թե՞ Նիկոլը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10500:12Ջահերով երթի ժամանակ ԱԺ շենքը շրջապատված էր վահանակիր բազմաթիվ ոստիկաններով (տեսանյութ)
115Երեկ, 23:30Reuters-ը հայտնում է՝ ինչու են չեղարկվել Լոնդոնի բանակցությունները
206Երեկ, 23:21Ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
141Երեկ, 23:12«Հորս կառավարման օրոք 15 երկիր ճանաչել է Ցեղասպանությունը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
166Երեկ, 22:36«Այս իշխանությունները նաև որպես մարդ են պարտվել, չունեն արժեքներ»․ Հրանտ Մարգարյան (տեսանյութ)
88Երեկ, 21:00