«Մեր հիմնավոր փաստարկները կառավարությունը չի ընդունել»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() «Մեր հիմնավոր փաստարկները չեն ընդունվել»,- այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո նշեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը: «Իրենց կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր, այնուամենայնիվ, եղել են: Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամարդել, հետքայլ եղել է մասնակի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ՝ յուրաքանչյուր անձի համար»,- նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ ևս 2-3 օր արցախցի մտահոգ քաղաքացիների հետ հանդիպումից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ: «Վրանը շարունակելու է մնալ այստեղ դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք հստակ մեր դիրքորոշումն ասել ենք՝ սա միայն սոցիալական պահանջ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի, գերիների հարցի մասին, ու մեր պայքարը շարունակվելու է: Ձևաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է»,- ընդգծեց Իսկանդարյանը: |
«Ո՞րն էր խորհրդանշական ծեծկռտուքի ուղերձը»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
7100:24«Նիկոլը, սապոնվելով թուրքերին, ակնկալում է աջակցություն՝ իշխանությունը պահելու համար»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
9200:06«Իրար միս ուտելով՝ երկիրը վարի տվեցին»․ Գրիգոր Երիցյան
81Երեկ, 23:24«Ադրբեջանը խաղի կանոններ է փոխել, ՀՀ իշխանությունն անտեսում կամ անհամաչափ է արձագանքում»․ Տիգրան Աբրահամյան
66Երեկ, 23:08«ՔՊ-ականների վարքում նկատվող բռնկումները «համավարակ» են՝ ուրացողի շտամով»․ Լիլիթ Գալստյան
87Երեկ, 22:30«Ռուսաստանում աշխատող ադրբեջանցիների հայտնածը՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին»․ Ոսկան Սարգսյան
90Երեկ, 22:24