«ՌԴ-ն պարտավոր չէ օգնել Իրանին՝ հնարավոր ագրեսիայի դեպքում»․ Ռուդենկո
![]() Պետդուման վավերացրել է ՌԴ-ի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ավելի վաղ փաստաթուղթը Պետդումայի վավերացմանն էր ներկայացվել ՌԴ նախագահի կողմից։ «Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի նախատեսում երկու երկրների միջև ռազմական դաշինքի ստեղծում»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ խոսելով Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում ՌԴ-ի արձագանքի մասին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ համաձայնագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ստեղծում և չի նախատեսում միմյանց ռազմական օգնության տրամադրում»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ըստ փաստաթղթի՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
