«Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների հարցը կարող է դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»․ #BBC
![]() BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների հարցը «կարող է դուրս մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից»: «Վարդանյանը և ԼՂ նախկին ղեկավարության մյուս անդամներն ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ»,- նշում է հոդվածագիրը։ «Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն, անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց փակել Միջազգային Կարմիր խաչի տեղական գրասենյակը։ …Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը»,- գրում է BBC-ի թղթակիցը։ Վարդանյանը բանտից հայտնել է, որ սա սխալ մոտեցում է․ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը: Եթե դուք սա չեք հասկանում, դա մեծ ողբերգություն է, քանի որ սա հակամարտության ավարտը չէ, այլ միայն հակամարտության հաջորդ փուլը՝ բոլոր կողմերի համար»,- Վարդանյանի խոսքերն է հիշեցնում BBC-ի թղթակիցը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
