«Վաշինգթոնն ու Թեհրանն ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ կվարեն»․ Արաղչի
![]() Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կներկայանան որպես հիմնական բանակցողներ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է իրանական NourNews գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել էր, որ Վաշինգթոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։ «Սա ոչ միայն հնարավորություն է, այլև՝ փորձություն, գնդակն ամերիկյան դաշտում է»,- հավելել էր Արաղչին: Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։ Թեհրանը հրաժարվել էր Վաշինգթոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր էր համարել շարունակել խորհրդակցությունները միջնորդների միջոցով։ Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ, դրանք կշարունակվեն շաբաթ օրը։ |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
