Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.

«Ռուբիոն երաշխավորել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում ԱՄՆ-ն զիջումների չի գնա»․ Կալլաս

584
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 14:57
«Ռուբիոն երաշխավորել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում ԱՄՆ-ն զիջումների չի գնա»․ Կալլաս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բրյուսել կատարած այցի ժամանակ եվրոպացի պաշտոնյաներին երաշխավորել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգթոնը չի գնա զիջումների, որոնք կհակասեն Ուկրաինայի և Եվրոմիության շահերին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը։
«Ընդգծվել է «ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի» հայեցակարգը և այն, որ Ուկրաինայի և Եվրոպայի համաձայնությունը պետք է հաշվի առնվի քննարկվող հարցերում, քանի որ այս ամենը տեղի է ունենում Եվրոպայում։ Այնպես որ, այո, նա մեզ երաշխիքներ է տվել այս հարցում»,- լրագրողի հարցին պատասխանել է Կալլասը։