«Վենսը հասկանում է, որ Եվրոպայի հիմնական խնդիրը ՌԴ-ն չէ»․ Դմիտրիև
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գիտակցում է, որ Եվրոպայի գլխավոր խնդիրը Ռուսաստանը չէ, և բացահայտ խոսում է այն մասին, թե ինչի մասին են «շշնջում եվրոպացի քաղաքական գործիչները միջանցքներում», հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ «ԱՄՆ փոխնախագահ Վենսը հստակ տեսնում է իրականությունը՝ Եվրոպայի գլխավոր խնդիրը Ռուսաստանը չէ»,- գրել է նա՝ Telegram-ի ալիքում։ Դմիտրիևը հավելել է, որ «Վենսն իրերն անվանում է իրենց անուններով՝ ի տարբերություն սովորական կարգախոսների հետևում թաքնվող բրյուսելյան չինովնիկների»: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը Newsmax-ին տված հարցազրույցում ասել էր. «Եվրոպացի քաղաքական գործիչները սխալվում են՝ պնդելով, որ Ռուսաստանն է Եվրոպայի գլխավոր սպառնալիքը, մինչդեռ իրականում սպառնալիքը բխում է նրանց ներքին խնդիրներից»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
