Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.

«Թրամփը հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի». Պետդեպ

588
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 14:03
«Թրամփը հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի». Պետդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների ​​բյուրոյի խորհրդական Էրիկ Ջեյքոբսը, փոխանցում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Բաքվում անցկացվող էներգետիկ ֆորումում՝ Ջեյքոբսն ընդգծել է, որ համաձայնագրի կնքումը սկիզբ կդնի «անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջանի» ողջ Հարավային Կովկասի համար։