«Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը»․ Ֆոն դեր Լայեն
![]() Եվրոհանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ «Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների (Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների) և Եվրոպայի միջև»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա նաև ընդգծել է միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը՝ «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»: ԵՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ 30 տարի անց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը։ «Սա ավելի քան երբևէ կմերձեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»,- նշել է նա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
