«Կարծում եմ` Իրանը պատրաստ է ուղիղ բանակցությունների»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է համաձայնել ուղիղ բանակցություններին՝ չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող լարվածությանը և սպառնալիքներին: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը լավատեսորեն էր տրամադրված Թեհրանի հետ ուղղակի դիվանագիտական կապեր ունենալու հեռանկարի հարցում: «Կարծում եմ, ավելի լավ է, որ մենք ուղիղ բանակցություններ ունենանք»,- ասել է Թրամփը: «Դա ավելի արդյունավետ է, շատ ավելի լավ ենք հասկանում մյուս կողմին՝ քան միջնորդների միջոցով: Չնայած նրանք (Իրանը) կողմ են միջնորդներին, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»,- հավելել է ԱՄՆ նախագահը: Անցյալ ամիս Թրամփը նամակ էր հղել Իրանի ղեկավարությանը՝ կոչ անելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը նաև պարբերաբար Իրանին սպառնում է ռազմական հարվածներով: Թեհրանը մերժել էր Վաշինգթոնի հետ ուղիղ բանակցությունների հեռանկարը՝ հայտարարելով, որ բաց է անուղղակի բանակցությունների համար:
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
