Վանաձորում ընտանիքի 4 երեխաներն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
![]() Մարտի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 7-ամյա Դ․ Գ-ն, 12-ամյա Հ․ Գ-ն, 14-ամյա Ա․ Գ-ն և 10-ամյա Ա․ Գ-ն՝ առողջական վիճակները՝ միջին ծանրության: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին երեխաների մայրը հայտնել է, որ որդու ծննդյան արարողության կապակցությամբ մարտի 27-ին «Տարոն 4» թաղամասում գտնվող նորակառույց խանութից գնել է թխվածք և ընտանիքի անդամների հետ կերել այն, իսկ հաջորդ օրը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրանց տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»: Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
