Զելենսկին թվել է Ուկրաինայի «կարմիր գծերը»՝ ՌԴ-ի հետ բանակցություններում
![]() Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատումը կարմիր գիծ է խաղաղ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Украинская правда-ն։ «Մեզ համար առաջնահերթությունը մեր հզոր բանակն է՝ ամենամեծ բանակը Եվրոպայում, սրանք կարմիր գծեր են՝ բանակի թվաքանակի ոչ մի կրճատում»,- ասել է նա։ Զելենսկին նաև նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Կիևն ակնկալում է ընդլայնել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը և արդիականացնել բանակը։ Ուկրաինայի մյուս «կարմիր գիծը», Զելենսկու խոսքով, ժամանակավոր օկուպացված տարածքները որպես ռուսական չճանաչելն է։ «Ռուսաստանի կողմից օկուպացված որևէ տարածք չճանաչել որպես ռուսական, դրանք ուկրաինական տարածքներ են, ամեն դեպքում, սա մեզ համար կարևոր «կարմիր գծերից» է»,- նշել է նախագահը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
