«Մասկը կմնա ԱՄՆ վարչակազմում»․ Վենս
![]() Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը, դեռ չի ավարտել իր աշխատանքն ամերիկյան վարչակազմում և կծառայի որպես վարչակազմի խորհրդական։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Դրանք բացարձակապես կեղծ լուրեր են», - Մասկի՝ պաշտոնից հեռանալու մասին ԶԼՄ-ների հաղորդումներին ի պատասխան Fox News-ին հայտնել է Վենսը: «Իլոնը միացավ ԱՄՆ վարչակազմին, և մենք նրան ասացինք, որ պետք է կրճատել աննախադեպ զանգվածային բյուրոկրատիան, որը հակասում է ամերիկացի ժողովրդի կամքին և շատ թանկ արժե: Մենք ասացինք, որ դրա համար վեց ամիս կպահանջվի, և նա համաձայնեց, բայց, իհարկե, նա կշարունակի աշխատել որպես խորհրդական, և, ի դեպ, DOGE-ը դեռ շատ անելիք ունի», նշել է ԱՄՆ փոխնախագահը: «Իլոնը կմնա ոչ միայն իմ ընկերը, այլև խորհրդականը՝ և՛ իմ, և՛ նախագահի», հավելել է նա: Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Թրամփն իր մերձավոր շրջապատին հայտնել է, որ Մասկն առաջիկա շաբաթներին կհեռանա պաշտոնից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
